воскресенье, 1 мая 2011 г.

ԱՅՍՊԵՍ ԵՆ ՄԵՐ ՆԱԽՆԻՆԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ SMS ԳՐԵԼ

Ամեն տեսակի գրառում տեսել էի պատերին
էլ Ա+Բ = Ս
էլ Մ+Ն=քույրեր,
էլ Կ+Ա=ախպերություն,
կամ Գուգո մենք քեզ շատ ենք սիրում 10ա-ի աղջիկներ
կամ էլ ուղղակի ANDO, երևի գրողը հենց ինքը Անդոն է ու գրել է, որ անցնել դառնալուց հիշի իր անունը. ինչևէ.....
Բայց էս մեկը վերջն էր. շաաաաաաաաաաաատ ծիծաղացի: ՈՒզում էի հասկանալ, թե Էն աղջիկը ում ուղղված է էս խորիմաստ գրառումը, ինչ է զգացել հպարտություն, թե սեր: Երևի հազիվ է համփերել, որ հաջորդ օրը ընկերուհիներին էլ պատմի, որ հերիք չի իր "ԿՅԱՆՔԸ" տենց քաջագործություն է արել, մի հատ էլ տառասխալ չի արել, հակառակը նույնիսկ հասցրել է հարցականի նշանը դնել:  
Մոտս գրելու ցանկություն էկավ:
 ՈՒզում էի գրել 

ԷԿԱ ԴՈՒ ԱՐԴԵՆ ԳՆԱՑԵԼ ԷԻՐ ԱՅ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ 

1 комментарий: