понедельник, 28 февраля 2011 г.

ԵՎՐՈՏԵՍԻԼ 2011

Պարզվում է Եվրոտեսիլ 2011 ի համար ընտրված Էմմիի 4 երգերից մեկի հեղինակը Գերմանիայում բնակվող թուրք է, իսկ մյուսի հեղինակը էության մեջ ադրբեջանական երաժշտություն կրող Վահրամն է: Ըստ իս մնացած երկուսն էլ հաստատ թուրքական լադեր կպարունակեն ...................
Իսկ նրա մայրը` Նադյան, իրեն անցյալ տարի կոտորում էր Եվա Ռիվասի ընտրվելուց հետո, Էլ չեմ ասում "հայրենասեր" Միհրանը, որը ի դեպ պատրաստվում է Էմմի հետ ելույթ ունենալ: Վերջինս անցյալ տարի հայտարարել էր, որ եթե մեծն երգչուհի Էմմին չհաղթի (չընտրվի) նա էլ երբեք չի գա իր Հայրենիք այսինքն Հայաստան::)))))))))))))))))))))))) մենք էլ նենց էինք զգում իրա բացակայությունը չեք պատկերացնի, դրա համար էլ էս տարի որոշեցին առանց մրցույթի հենց էմմին էլ ուղարկել:))))):

Ինչպիսի աշխատանքային մտնոլորտ:)

пятница, 25 февраля 2011 г.

ԳԱՐՆԱՆ ՇՆՉՈՎ

Վերջապես ավարտվում է ձմեռը, ու կարծես դրսից էլ գարնան հոտ է գալիս մարդիկ էլ արդեն իրենց գործերով գարնանն են պատրաստվում  ու գարունն են դիմավորում. ինչ հրաշալի է: 
Ես էլ որոշել եմ ճանապարհել ձմեռը իմ ձևով` մասնակցելով  փետրվարի 26-ին` ժամը 14:00-ին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի ունեցող հայտնի նկարիչներ Վլադիմիր Սիմոնյանի, Արշավիր Կիրակոսյանի (Արշոյի), Մաքսիմ Գիքինյանի, Էդիկ Արևշատյանի գեղանկարների ցուցահանդեսին: Ցուցահանդեսում ներկայացված են նկարիչների վերջին շրջանում արված աշխատանքները: Հենց նկարիչներն իրենք էլ իրենց ցուցահանդեսը անվանել են  "Գարնան շնչով", ինչը ինձ ամենաշատը դուր եկավ և ոգևորեց: Կարծում եմ շատ հրաշալի կլինի, դուք էլ համեցեք:)))) :  
Պարզել եմ նաև, որ ցուցահանդեսում ներակայացված են լինելու հիմնականում բնությանը վերաբերող նկարներ, սակայն նկարներում պատկերված են մեր երկրի այնպիսի վայրեր, ուր ես գոնե հաստատ չեմ եղել, կամ էլ չեմ նկատել էն գեղեցկությունը, որը պատկերված է այդ նկարների մեջ :
Շատ եմ սպասում 26-ին Նարեիս էլ կտանեմ` թող ինքն էլ իր կյանքի առաջին գարունը դիմավորի  հենց այդպիսի գարնան շնչով........................... 

четверг, 24 февраля 2011 г.

Կադիրովը, բրազիլացի կոկորդիլոսը և ամերիկացի գիտնականները

Վերջապես տուն ժամանեցի և բալիկիս բանան ուտեցնելուց հետո որոշեցի "զբոսնել" լրատվական կայքերով ու .....................
պարզեցի, որ Չեչնիայի առաջնորդ Կադիրովը իր համար երկրորդ կին է ման գալիս, քանի որ արդեն ստացել է առաջին կնոջ թույլտվությունը այդ հարցի շուրջ, ուղղակի կինը պետք է շատ գեղեցիկ լինի ու կրի ծնկից ներքև շրջազգեստ: Հիմա հասկանում եմ, թե խեղճ մարդու համար ինչքան դժվար է այդպիսի թեկնածու գտնելը. էտ ո"ր մի գեղեցիկ կինը կհամաձայնվի փակել իր գեղեցիկ ոտքերը: Մնում է պարզել, թե դա հենց իր ցանկությունն է՞, թե առաջին կնոջ պայմանը (իմ կարծիքով երկրորդը)
Ես իմ կողմից խորհուրդ եմ տալիս, որ երկար փնտրտուքների արդյունքում ոչ մի դեպքում դեպի Բրազիլիա չգնա, որովհետև

вторник, 22 февраля 2011 г.

ՈՒՐԱԽ ՀԵՌԱԽՈՍԸ :))


Այսօր առավոտվանից զբաղված էի ինձ համար բջջային հեռախոս փնտրելով, իմ նախկին երկու բջջայիններս մի քանի օր առաջ միաժամանակ որոշեցին հեղափոխական ցույց անել և ապստամբություն կազմակերպեցին իմ դեմ, և ես մնացի առանց հեռախոս, ասում էի չէ էտքան հեռուստացույց չի կարելի նայել............: Շատ հետաքրքիր վիճակ էր մեկի վրա զանգահարում էին պատասխանելիս իմ ձայնը չէր լսվում, իսկ մյուսն էլ իր համար մեկ թվեր էր հավաքում, մեկ մտնում էր հեռախոսահամարներիս ցանկ ու սկսում էր հերթով փոխել կամ զանգահարել ինչ որ մարդկանց, զանգերին չէի կարողանում պատասխանել ու ինքս էլ չէի կարողանում զանգել, մի խոսքով որ մեկը ինչ ուզում էտ էր անում:)))): Համարյա պատրաստվում էի Եգիպտոսի նախկին նախագահի նման գահս զիջել, երբ ուժերս հավաքեցի կենտրոնացա ու որոշեցի հեռախոսներս փոխել մեկ այլ ավելի հնազանդ և հասկացող հեռախոսի հետ...............
Բազմաթիվ որոնումներից հետո գտա մեկին (մի հեռախոս), որն ինձ երդվեց հնազանդ լինել մինչև իր մահը կբաժանի մեզ և անցավ շահագործման: Իմ շատ սիրելի LG GX200 -ը իսկական հրաշք է ու կարծում եմ կդիմանա իմ տնօրենների հարձակումներին, իսկ ես առաջվա պես պայծառ ու կենսուրախ նստած եմ իմ թագավորության գահին ու ասեմ, որ դեռ երկար չեմ պատրաստվում գահընկեց լինել բաաաաաաաաաաաա!!!!!!!!!!!!!!!!!!!!!

понедельник, 21 февраля 2011 г.

ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ԱՆՁՐԵՎ


Առավոտյան  ստիպված եղա դուրս գալ աշխատանքի, քանի որ ղեկավարներից մեկին մի հատ հիմար փաստաթուղթ էր պետք չնայած իմ կարծիքով բոլոր փաստաթղթերն էլ հիմար են, քանի որ բանի պետք չեն ոչ գրողին, ոչ էլ հետո ստացողին` ուղղակի թուղթ ենք էլի փչացնում, դե համենայն դեպս ես էտ թուղթը պատրաստեցի ու տարա: Ճանապարհին մեքենայի մեջ լսեցի, որ մահացել է քանդակագործ Դավիթ Բեջանյանը շատ ափսոս .......... հետո էլ մի քանի ուրիշ վատ լուրեր հա մոռացա ասեմ, որ նման լուրերը հաղորդում էր Auto Radio-ն. ուղակի զարմանում եմ ինչ տրամաբանությամբ են կարծում, որ  էտ տեսակի  լուրեր
 ը հաճելի են վարորդին լսելը ......

воскресенье, 20 февраля 2011 г.

ԿԻՐԱԿԻ

Վերջապես կիրակի եկավ, նենց եմ հոգնել աշխատանքային շաբաթից, գոնե էս առավոտ հանգիստ կքնեմ ու ամուսնուս հեռախոսի զարթուցիչի գազազացնող ձայնը չեմ լսի: 
Առավոտյան հենց տենց էլ եղավ, ուղղակի թարսի նման ես ավելի շուտ զարթնեցի քան զարթուցիչը. շատ ափսոս........... լավ գոնե բալիկիս ժակետի դիմացի մասը շարունակեմ գործել տեսնեմ ինչ կստացվի. տենց ել արեցի, ու կարծես թե շատ գեղեցիկ ստացվեց ու արդեն հույս կա, որ վերջացնելու եմ: 
Կեսօրին որոշեցինք ընտանիքով դուրս գալ ման գալու համ էլ մի քիչ Նարես մաքուր օդ կշնչի.  ճանապարհին մտանք եկեղեցի (Հայ առաքելական եկեղեցի) շատ լավ էր ու շատ հավես:
Հիմա արդեն ուշ գիշեր է. մի ոտքով օրորում եմ հրեշտակիս օրորոցը ու գրում....... 
Շատ հանգիստ և ուրախ կիրակի էր, մենակ արևն էր մի քիչ պակասում: 
Վաղվանից նորից աշխատանքային շաբաթ  իր թոհուբոհով ու հետաքրքիր իրադարձություններով .....................................    

суббота, 19 февраля 2011 г.

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ԵՐԿԻՐ

Առավոտյան մեկ գավաթ թեյը ձեռքիս որոշեցի մի քանի լրատվական կայքեր բացել և պարզեցի, որ այս օր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է ու արդեն երրորդ տարին է, որ այդ օրը նշում են նաև որպես գիրք նվիրելու օր: Բացի այդ Երևանը հռչակվել է այս տարվա համաշխարհային գրքի մայրաքաղաք: Այս օրվա կապակցությամբ մի քանի միջոցառումների ևս հանդիպեցի օրինակ`
  1.  Խնկո Ապոր գրադարանում մեկնարկել է գրքի երևանյան 6-րդ տոնավաճառը: Տոնավաճառին մասնակցում են Հայաստանի գրեթե բոլոր հրատարակչությունները: Շուրջ 30 հրատարակչություններ ներկայացրել են վերջին տարիներին իրենց տպագրած գրքերը:

пятница, 18 февраля 2011 г.

ՄԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՏՈՆԸ /ասենք ոչ Սուրբ Վալենտինին/

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է սբ. Սարգսի տոնը: Հայկական եկեղեցիներում մատուցվել է սուրբ պատարագ: Սբ.Սարգսի տոնը եկեղեցական ամենասիրված տոներից մեկն է: Սուրբը համարվում է սիրահարների, ինչպես նաեւ` զինվորների պաշտպանը: Արդեն մի քանի տարի է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի նախաձեռնությամբ սբ.Սարգսի օրը նշվում է որպես երիտասարդության տոն: Եկեղեցիներում այդ օրը կատարվում է երիտասարդների օրհնության հատուկ կարգ: Պատմության համաձայն` սբ. Սարգիսը չորրորդ դարի քրիստոնյա զորապետ է եղել, որն իր որդի Մարտիրոսի հետ զոհվել է Պարսից թագավորի ձեռքով` կրոնափոխ չլինելու համար:

http://mypriest.araratian-tem.am/arxiv/79_arm.pdf

ԲԱՐԵՎ

     Մի պայծառ օր որոշեցի ես էլ դառնալ "ԲԼՈԳԵՐ" ու գրել  են  ամենի մասին ինչ տեսնում եմ ինչի մասին մտածում եմ ու  ինչ ինձ համար հարազատ է..... կարծում եմ պիտի ստացվի:
     Իմ անունը Դիանա Է. Էտ անձնագրով, իսկ ընդհանրապես մի ուրախ աղջիկ կամ գժուկ արև, որն ունի սիրելի ամուսին ու հրաշք աղջիկ: Հենց ամուսնուս էլ խնդրեցի ինձ համար բացել էս բլոգը:  Հիմա էլ բան չունեմ գրելու` մնացածը ընթացքում կավելացնեմ, իսկ հիմա միայն կասեմ, որ սիրում եմ արևը, տաքը ու սիրում եմ էս կյանքը, չէ խաբեցի շատ եմ սիրում էս կյանքը, ավելի ճիշտ ԳԺՎՈՒՄ  ԵՄ ԷՍ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ :) .................................