вторник, 22 февраля 2011 г.

ՈՒՐԱԽ ՀԵՌԱԽՈՍԸ :))


Այսօր առավոտվանից զբաղված էի ինձ համար բջջային հեռախոս փնտրելով, իմ նախկին երկու բջջայիններս մի քանի օր առաջ միաժամանակ որոշեցին հեղափոխական ցույց անել և ապստամբություն կազմակերպեցին իմ դեմ, և ես մնացի առանց հեռախոս, ասում էի չէ էտքան հեռուստացույց չի կարելի նայել............: Շատ հետաքրքիր վիճակ էր մեկի վրա զանգահարում էին պատասխանելիս իմ ձայնը չէր լսվում, իսկ մյուսն էլ իր համար մեկ թվեր էր հավաքում, մեկ մտնում էր հեռախոսահամարներիս ցանկ ու սկսում էր հերթով փոխել կամ զանգահարել ինչ որ մարդկանց, զանգերին չէի կարողանում պատասխանել ու ինքս էլ չէի կարողանում զանգել, մի խոսքով որ մեկը ինչ ուզում էտ էր անում:)))): Համարյա պատրաստվում էի Եգիպտոսի նախկին նախագահի նման գահս զիջել, երբ ուժերս հավաքեցի կենտրոնացա ու որոշեցի հեռախոսներս փոխել մեկ այլ ավելի հնազանդ և հասկացող հեռախոսի հետ...............
Բազմաթիվ որոնումներից հետո գտա մեկին (մի հեռախոս), որն ինձ երդվեց հնազանդ լինել մինչև իր մահը կբաժանի մեզ և անցավ շահագործման: Իմ շատ սիրելի LG GX200 -ը իսկական հրաշք է ու կարծում եմ կդիմանա իմ տնօրենների հարձակումներին, իսկ ես առաջվա պես պայծառ ու կենսուրախ նստած եմ իմ թագավորության գահին ու ասեմ, որ դեռ երկար չեմ պատրաստվում գահընկեց լինել բաաաաաաաաաաաա!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Комментариев нет:

Отправить комментарий