суббота, 19 февраля 2011 г.

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ԵՐԿԻՐ

Առավոտյան մեկ գավաթ թեյը ձեռքիս որոշեցի մի քանի լրատվական կայքեր բացել և պարզեցի, որ այս օր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է ու արդեն երրորդ տարին է, որ այդ օրը նշում են նաև որպես գիրք նվիրելու օր: Բացի այդ Երևանը հռչակվել է այս տարվա համաշխարհային գրքի մայրաքաղաք: Այս օրվա կապակցությամբ մի քանի միջոցառումների ևս հանդիպեցի օրինակ`
  1.  Խնկո Ապոր գրադարանում մեկնարկել է գրքի երևանյան 6-րդ տոնավաճառը: Տոնավաճառին մասնակցում են Հայաստանի գրեթե բոլոր հրատարակչությունները: Շուրջ 30 հրատարակչություններ ներկայացրել են վերջին տարիներին իրենց տպագրած գրքերը:
  2. Գիրք նվիրելու օրվա առթիվ «Գրանիշ գրական ակումբը»  բոլոր սիրահարներին առաջարկում է ժ. 13:00-14:30-ը հավաքվել Կասկադ համալիրի հարևանությամբ տեղակայված Բոտերոյի կատվի հարևանությամբ և միմյանց գրքեր նվիրել։
       Սակայն միջոցառումներից ամենահետաքրքիրը իմ կարծիքով լինելու է Գրողի ծննդավայր Դսեղ գյուղում որտեղ լոռեցիներին կայցելի «Գրադարան անիվների վրա» ծրագիրը: Այդ օրը Հայաստանի ազգային գրադարանը եւ «Գիրք» հիմնադրամը Լոռու գրադարանին կնվիրեն 140 անուն՝ 200 միավոր գրականություն: Կկազմակերպվի նաեւ վերջին 10 տարիներին հրատարակված գրքերի, ալբոմների ցուցադրություն:
        Շատ ուրախացա` կարծես Հայաստանում ամեն բան իր տեղն է գալիս օրեցօր ավելանում են տոները, մեկ օրում նշվում է նույնիսկ մի քանի տոն, շատ հավես ա....
 էտ մեզ կօգնի չմտածել օրինակ պանիրի գների  :))))), կամ ավելի վատ Հիլարի Քլինթոնի մասին 
Ես ոնց չեմ սիրում էտ կնոջ ազգանունը չեք պատկերացնի:
.
P.S. Դրսում գարնան հոտ է գալիս ու արևի ջերմությունը հալեցնում է ձմռան ընթացքում կուտակված սառցե բեկորները, իսկ մարդկանց ստիպում ավելի հաճախ ժպտալ ................... Շուտով ավելի տաք կլինի .................

Լավ հերքի է փիլիսոփայեմ :) ժամանակն է ինքս էլ մտացեմ, թե էս օրվա տոները ինչպես եմ նշելու ու որ հերթականությամբ: Այ սենց պիտի լինի օրը, որ խճճվես պլաններիդ մեջ:


Комментариев нет:

Отправить комментарий