воскресенье, 20 февраля 2011 г.

ԿԻՐԱԿԻ

Վերջապես կիրակի եկավ, նենց եմ հոգնել աշխատանքային շաբաթից, գոնե էս առավոտ հանգիստ կքնեմ ու ամուսնուս հեռախոսի զարթուցիչի գազազացնող ձայնը չեմ լսի: 
Առավոտյան հենց տենց էլ եղավ, ուղղակի թարսի նման ես ավելի շուտ զարթնեցի քան զարթուցիչը. շատ ափսոս........... լավ գոնե բալիկիս ժակետի դիմացի մասը շարունակեմ գործել տեսնեմ ինչ կստացվի. տենց ել արեցի, ու կարծես թե շատ գեղեցիկ ստացվեց ու արդեն հույս կա, որ վերջացնելու եմ: 
Կեսօրին որոշեցինք ընտանիքով դուրս գալ ման գալու համ էլ մի քիչ Նարես մաքուր օդ կշնչի.  ճանապարհին մտանք եկեղեցի (Հայ առաքելական եկեղեցի) շատ լավ էր ու շատ հավես:
Հիմա արդեն ուշ գիշեր է. մի ոտքով օրորում եմ հրեշտակիս օրորոցը ու գրում....... 
Շատ հանգիստ և ուրախ կիրակի էր, մենակ արևն էր մի քիչ պակասում: 
Վաղվանից նորից աշխատանքային շաբաթ  իր թոհուբոհով ու հետաքրքիր իրադարձություններով .....................................    

Комментариев нет:

Отправить комментарий