среда, 12 октября 2011 г.

ԴԺՈԽՔԻ ԴԱՐՊԱՍՆԵՐ

Էս օր շաաաաաաաաաաաատ ջղայն եմ ու հիասթափված, ու ստիպված եմ, խախտելով բլոգիս ուղվածությունը, գրել վատ բան: Մամայիս հետ որոշեցինք գնալ շուկա ու Նարուշիս համար մալինա ու հոն առնելու, ու քանի որ արդեն մի քանի օր էր մեր հարևան բանջարեղենի խանութներում չէին ստանում, գնացինք մալաթիայի բանջարեղենի ու մրգի շուկա: Ես իմ կյանքում դեռ էտքան զզվելի տեղ չէի եղել... /Նախկինում միշտ պապայիս հետ գնում էինք առևտուր անելու ու ինձ շաաաաաաաաաաաաաաաատ էր դուր գալիս/:

среда, 29 июня 2011 г.

ՀԵՏՈ ԷԼ ԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԸ ՎԱՏ ՏՂԱ ԵՆ !!!!!!!!!!!!!!!

Ուղղակի շոկի մեջ եմ. հետո էլ ասում են հայերը վատ տղա են:
Անցյալ շաբաթ մեր դուռը ծեծում  են մոտեցա որ բացեմ ու ինչ` ոստիկանության թաղայինը ընկած դռնեդուռ զգուշացնում է, որ տարածքում գողություն է տեղի ունեցել, ու զգույշ լինենք դուռը ամեն մեկին չբացենք:
Ճիշտն ասած մի լավ զարմացա և ուրախացա:
Հաջորդ օրը գնացի պետ. Ռեգիստր ԱՁ բացելու ու ամբողջ ճանապարհին նեղվում էի, որ հիշում էի, թե ինչ ջանջալ քաշքշուկներ են ինձ սպասվում:  Մոտեցա սպասարկող պատուհանին անհրաժեշտ փաստաթղթերը տվեցի ու պարզվեց, որ ընդամնեը 15 րոպե հետո փաստաթուղթս պատրաստ կլինի էտ էլ հերիք չի մի հատ էլ հարկային կոդն էլ միասին է տրամադրվում:  Երկրորդ անգամ նույն շաբաթվա մեջ սենց նորություն WOW!!!!!!!!!!!!:
հինգշաբթի երեկոյան տան բանալին փչացել էր, ստիպված զանգեցինք արտակարգ իրավիճակների վարչություն, որ օգնություն խնդրենք, քանի որ տուն չէինք կարողանում մտնել: Մտածեցինք,  որ գոնե առավոտյան իրենք կկարողանան մի բան անել ու ի`նչ, էլի զարմանք, 15 րոպե հետո մի մեքենա փրկարարներ արդեն վերևի հարևանի տան բալկոնից մտել էին մեր տուն ու ներսից բացում էին մեր տան դուռը :
Բացելուց հետո ամուսնուս կողմից հնչեց հին հայկական ավանդական հարցը "Ի`նչ պիտի տամ ախպեր ջան"  ու ոչ ավանդական, բայց ճիշտ հայկական ու վաղուց արդեն մոռացված պատասխան "Բա ամոթ չի ախպեր ջան ոչինչ էլ պետք չի. էս մեր գործն է":


ԱՍՈՒՄ ԵՄ ՉԷ, ՈՐ ԵՍ ԻՄ ԵՐԿԻՐԸ ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ :

среда, 22 июня 2011 г.

ԱՄԱՌ

  Հիմա կասեք էլի կորել եմ: Վայ էնքան խառը ամիս էր մի կողմից հարկային հարձակումներ, մյուս կողմից գործնական քաշքշուկներ: Ոնց էի ուզում բոլորին ուղարկեի շաաաաաաաաատ հեռու ու հեռախոսս էլ անջատեի:  Նայում էի պատուհանից ու հասկանում էի, որ արդեն ամառ է ու իսկական հանգստանալու ժամանակ. մտացում էի ամառային հանգստի մասին ու մեկ էլ հեռախոսազանգ ու էլի մի հիմար հարց, կամ ստուգում, կամ էլ հեչ որ ոչինչ, ընդամենը մի գործատու ուղակի ուզում էր իմանալ արդյոք ամեն ինչ լավ է իր թղթերի հետ :Հենց էտ պահին ուզում էի գոռալ, որ չե թղթերը գնացել են ծով լողալու ու խեղդվել են.........:))))))))))))))): Էս մարդիկ չեն հասկանում որ ես ինձ արդեն դրել եմ ամառային ռեժիմի վրա ու գնացել եմ հանգստանալու ինչ է էտքան դժվար է հասկանալ ու ինձ հանգիստ թողնել այ քեզ բան:
Ախր հասկացեք ես
ԾՈՎ ԱՐԵՎ  ՈՒ ԼԻՔԸ ՊԱՂՊԱՂԱԿ ԵՄ ՈՒԶՈՒՄ

ու ամենակարևորը հոգնել եմ Ձեր անիմաստ թղթաբանությունից !!!!!!!!!!!

среда, 4 мая 2011 г.

ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ճանապարատրանսպորտային ..... ինչ երկար ստացվեց մի խոսքով ГАИ -ին և անձրև

Որոշել եմ` միշտ տանից դուրս գալիս հետս վերցնել ֆոտոխցիկ ու նկարել էն բոլոր խախտումները, որոնք անում են ոստիկանները երթևեկության ընթացում` իրենց լույսերը (мигалка) անջատած վիճակում: Հետո էլ թոփ տաս նկարները կտեղադրեմ բլոգումս, իսկ հետո չգիտեմ ինչ կլինի :)))): 
Հա մոռացա ասեմ երեկ աշխատանքից տուն գալիս երկու ոստիկան տեսա, բայց նենց մեխկս եկան մենակ տեսնեիք ինչ ահավոր հին մեքենայով էին: Նույնիսկ մոդելը չիմացա. հին կանաչ, ինչ որ սովետական մակնիշի մեքենա էր: Ուզում էի կանգնեցնեի ու գովեի իրենց ազնվությունը, ու զարմանքս արտահայտեի, որ դեռ մեր քաղաքում նիհար ու հին մեքենաներով ճա-նա-պար-հա-տրանս-պոր-տա-յին ոստիկաններ կան WOW վերջապես ստացվեց մոտս էտ դժվար բառակապակցությունը արտաբերել!!!!!!!!!!!!!!!!! 

воскресенье, 1 мая 2011 г.

ԱՅՍՊԵՍ ԵՆ ՄԵՐ ՆԱԽՆԻՆԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ SMS ԳՐԵԼ

Ամեն տեսակի գրառում տեսել էի պատերին
էլ Ա+Բ = Ս
էլ Մ+Ն=քույրեր,
էլ Կ+Ա=ախպերություն,
կամ Գուգո մենք քեզ շատ ենք սիրում 10ա-ի աղջիկներ
կամ էլ ուղղակի ANDO, երևի գրողը հենց ինքը Անդոն է ու գրել է, որ անցնել դառնալուց հիշի իր անունը. ինչևէ.....
Բայց էս մեկը վերջն էր. շաաաաաաաաաաաատ ծիծաղացի: ՈՒզում էի հասկանալ, թե Էն աղջիկը ում ուղղված է էս խորիմաստ գրառումը, ինչ է զգացել հպարտություն, թե սեր: Երևի հազիվ է համփերել, որ հաջորդ օրը ընկերուհիներին էլ պատմի, որ հերիք չի իր "ԿՅԱՆՔԸ" տենց քաջագործություն է արել, մի հատ էլ տառասխալ չի արել, հակառակը նույնիսկ հասցրել է հարցականի նշանը դնել:  
Մոտս գրելու ցանկություն էկավ:
 ՈՒզում էի գրել 

ԷԿԱ ԴՈՒ ԱՐԴԵՆ ԳՆԱՑԵԼ ԷԻՐ ԱՅ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ 

вторник, 26 апреля 2011 г.

ԱՐԵՎ ԱՐԵՎ ԵԿ ԵԿ ԶԻԶԻ ՔԱՐԻՆ ՎԵՐ ԵԿ

Վերջապես անձրևները դադարեցին: Հիմա արդեն իսկական գարուն է: Էս օրերի ընթացքում շատ բաներ պատահեցին գնացի no coment ներկայացմանը` կատարյալ ապուշություն, հետո զատիկ, ապրիլի 24, բայց հիմա հավես չունեմ էտ ամենի մասին գրելու: Ընդհանրապես Արթուրիս մահից հետո շատ բաների հավես չունեմ, բայց մի բան հաստատ գիտեմ, որ պիտի զարթնեմ ու շարունակեմ ուրախանալ, ապրել ու մյուսներին էլ հետս ապրեցնել, չէ որ ես գժուկ արևն եմ, իսկ արևները մայր մտնելուց հետո նորից առավոտյան դուրս են գալիս և ջերմացնում ու լուսավորում են նախկինից ավելի ուժեղ: 
Բարի գալուստ ԳԺՈՒԿ ԱՐԵՎ.........  

понедельник, 21 марта 2011 г.

ՉՍՏԱՑՎԱԾ ԱՄԲԵՐԴ ԿԱՄ ՍՏԱՑՎԱԾ ԱՇՏԱՐԱԿԻ ՁՈՐ

Մի խոսքով մեկ ընտանեկան հանգիստյան օր.

Երեկ որոշեցինք ընտանիքով գնալ մի տեղ քաղաքից դուրս: Ամուսինս վերցրեց մի տուրիստական քարտեզ և ահագին երկար ման գալուց հետո` մատը դրեց Ամբերդի վրա: Շատ լավ է, քանի որ մենք երկուսս էլ այնտեղ չէինք եղել.......
Զանգեցիքն Եղբորս, որովհետև դեռ քաղաքից դուրսի համար ես փորձառում վարորդ չեմ, առաջարկեցինք միասին ուղևորվել : Վերցրեցինք մեր քարտեզը ու առաջ: Հա, մոռացա ասեմ, մեզանից ոչ մեկը չգիտեր, թե որ կողմ պիտի գնանք. դե բայց մեր հետ էր քարտեզը: Շարժվեցիքն դեպի Ապարան: Երկար գնալուց հետո պարզեցինք, որ, էտ ուղղությամբ գնալով, ճանապարհ

пятница, 11 марта 2011 г.

STOLBA

ՄԱՍ II

***
îáõñÇëï³Ï³Ý ·áñͳϳÉáõÃÛáõÝ §Øáíë»ë¦: îáõñ»ñ ¹»åÇ º·Çåïáë...









***
Úáõñ³ù³ÝãÛáõñ áù, áí Ù»½³ÝÇó Ï·ÝÇ É»éݳÛÇÝ ¹³ÑáõÏÝ»ñ, ³Ýí׳ñ Ïëï³Ý³ Ù»Ï ½áõÛ· Ó»éݳ÷³Ûï:






среда, 9 марта 2011 г.

STOLBA կամ ԶՎԱՐՃԱԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՍ 1
üáñÙáõɳ 1 ¹³ëÇ ÙñóáõÙÝ»ñÇÝ Ù³ëݳÏó»Éáõ ѳٳñ å³Ñ³ÝçíáõÙ »Ý í³ñáñ¹Ý»ñ` Çñ»Ýó ³ÝÓÝ³Ï³Ý Ù»ù»Ý³Ý»ñáí:
  





 ***
ºë ÑÇë³Ã³÷í»É »Ù ëÇñáõó ¨ ÁÝÏ»ñáõÃÛáõÝÇó: ºë ×³ß³Ï»É »Ù ¹³í³×³ÝáõÃÛ³Ý ó³íÁ: ºë ÙdzÛÝ³Ï »Ù áõ ¹Åµ³Ëï ÏÛ³ÝùÇ ³ÉÇùÝ»ñáõÙ: ú·Ý»ù: γé³, 5 ï³ñ»Ï³Ý: 
  

                                                 




                            ***
ÊݳٻÉáõ Ýå³ï³Ïáí ïñ³Ù³¹ñáõÙ »Ù ÇÙ ÏáÏáñ¹ÇÉáëÇÝ: Îï³Ù É³í ¨ Ñ³Ù»Õ Ó»éù»ñÇÝ:
  

вторник, 8 марта 2011 г.

ՇՆԵՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԳԵՂԵՑԻԿ ՍԵՌԻ ՄԱՐՏԻ 8-Ը: ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՄԻՇՏ ՄՆԱԼ ԿԱՆԱՑԻ, ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՒՐԲ  ԵՎ ՄԻ ՓՈՔՐ ԷԼ ԱՆՊԱՇՏՊԱՆ
(մի մոռացեք, որ դուք կին էք )

понедельник, 7 марта 2011 г.

ՆԱՄԱԿ ՆՐԱՆ, ՈՎ ԷԼ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐԴԱ ԱՅՆ

Շատ տխուր եմ էս օր: Իմ շատ սիրելի Արթուրը էլ մեր հետ չի, ինչ ահավոր ցավ եմ զգում: Առավոտյան մինչև աչքերս բացելը աստծուն աղաչում էի, որ էն ինչ պատահել էր երեկ երազ լիներ, բայց չէ էտ էր դառը ճշմարտությունը, որը մխրճվել էր իմ ու իմ սիրելիների կյանքի մեջ: Իմ սիրելի եղբայր երեկվանից մտածում եմ, թե գոնե գիտեիր քեզ ինչքան եմ սիրել ու ինչքան կարևոր ու թանկ էս եղել  ինձ համար, ինչքան եմ հպարտացել, որ քեզ ունեմ ու ինչքան եմ աշխատել ամեն ինչ անել, որ դու էլ հպարտանաս ինձանով: Շատ ափսոս, որ չկարողացա շատ ժամանակ քեզ հետ անցկացել հիմարի նման մտածում էի, որ դեռ շաաաաաաաաաաատ ժամանակ ունեմ ու դեռ կհասցնեմ էլի...... սխալվեցի նենց ոնց, որ Անիի ժամանակ էի սխալվել: Կյանքիս երկրորդ բայց ահավոր մեծ կորուստը. ինչ ցավոտ է:
Ապեր ջան մենք բոլորս ենք մեղավոր նրանում ինչ պատահել է քեզ հետ մենք էգոիստի պես մեր կյանքով էինք ապրում ու չէինք էլ հասկանում, որ հիմա մենք քեզ շատ ենք պետք,  իսկ դու փակված քո մեջ չէիր ուզում մեզ նեղություն տալ. ինչ հիմարն ենք եղել.... Հիմա էլ գնացիր, որ հանկարծ էլի մեզ նեղություն չտաս, որ կարողանանք շարոնակել ապրել մեր կյանքով, բայց չհասկացար որ հիմա արդեն էս մեղքի զգացողությամբ ենք ապրելու մինչև վերջ, որը էնքան ահավոր է .................
Ապեր ջան ես քեզ շաաաաաաաատ եմ սիրում, ահավոր շատ ու ահավոր մեծ ցավ եմ հիմա զգում, որոհետև չգիտեմ ինչ անեմ, ոնց փոխեմ ամեն ինչ ................
Ուզում եմ նորից լինես ու նորից ամեն ինչ սկսենք, որ ամեն ինչ այլ կերպ լինի. Ափսոս շատ ափսոոոոոոոոոս: Կուզենայի գոնե հասցնեի քեզ ասել էս ամենը ինչ գրում եմ որովհետև էլ ուրիշին չեմ կարող ասել :
Կներես մեզ բոլորիս մենք քեզ բոլորս հաստատ ահավոր շաաաաաաատ ենք սիրում

среда, 2 марта 2011 г.

ԱՄԵՆԱԳՈՒՆԱՎՈՐ ՈՒ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ


Արդեն մի քանի օր է` ինչ չեմ կարողանում մտքերս հավաքել ու պատմել են հրաշալի տպավորությունների մասին, որ ունեցա ամսի 26-ի ցուցահանդեսի ընթաքում: Ամենահետաքրքիրը այն էր, որ իմ 5 ամսեկան Նարեն էլ էր հիացած նայում էտ գեղանկարներին ու այնքան էր տարված գույներով, որ 3 ժամից ավել նույնիսկ ուտել չուզեց........
Հիմա էլ մինչև գրելս որոշեցի

понедельник, 28 февраля 2011 г.

ԵՎՐՈՏԵՍԻԼ 2011

Պարզվում է Եվրոտեսիլ 2011 ի համար ընտրված Էմմիի 4 երգերից մեկի հեղինակը Գերմանիայում բնակվող թուրք է, իսկ մյուսի հեղինակը էության մեջ ադրբեջանական երաժշտություն կրող Վահրամն է: Ըստ իս մնացած երկուսն էլ հաստատ թուրքական լադեր կպարունակեն ...................
Իսկ նրա մայրը` Նադյան, իրեն անցյալ տարի կոտորում էր Եվա Ռիվասի ընտրվելուց հետո, Էլ չեմ ասում "հայրենասեր" Միհրանը, որը ի դեպ պատրաստվում է Էմմի հետ ելույթ ունենալ: Վերջինս անցյալ տարի հայտարարել էր, որ եթե մեծն երգչուհի Էմմին չհաղթի (չընտրվի) նա էլ երբեք չի գա իր Հայրենիք այսինքն Հայաստան::)))))))))))))))))))))))) մենք էլ նենց էինք զգում իրա բացակայությունը չեք պատկերացնի, դրա համար էլ էս տարի որոշեցին առանց մրցույթի հենց էմմին էլ ուղարկել:))))):

Ինչպիսի աշխատանքային մտնոլորտ:)

пятница, 25 февраля 2011 г.

ԳԱՐՆԱՆ ՇՆՉՈՎ

Վերջապես ավարտվում է ձմեռը, ու կարծես դրսից էլ գարնան հոտ է գալիս մարդիկ էլ արդեն իրենց գործերով գարնանն են պատրաստվում  ու գարունն են դիմավորում. ինչ հրաշալի է: 
Ես էլ որոշել եմ ճանապարհել ձմեռը իմ ձևով` մասնակցելով  փետրվարի 26-ին` ժամը 14:00-ին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի ունեցող հայտնի նկարիչներ Վլադիմիր Սիմոնյանի, Արշավիր Կիրակոսյանի (Արշոյի), Մաքսիմ Գիքինյանի, Էդիկ Արևշատյանի գեղանկարների ցուցահանդեսին: Ցուցահանդեսում ներկայացված են նկարիչների վերջին շրջանում արված աշխատանքները: Հենց նկարիչներն իրենք էլ իրենց ցուցահանդեսը անվանել են  "Գարնան շնչով", ինչը ինձ ամենաշատը դուր եկավ և ոգևորեց: Կարծում եմ շատ հրաշալի կլինի, դուք էլ համեցեք:)))) :  
Պարզել եմ նաև, որ ցուցահանդեսում ներակայացված են լինելու հիմնականում բնությանը վերաբերող նկարներ, սակայն նկարներում պատկերված են մեր երկրի այնպիսի վայրեր, ուր ես գոնե հաստատ չեմ եղել, կամ էլ չեմ նկատել էն գեղեցկությունը, որը պատկերված է այդ նկարների մեջ :
Շատ եմ սպասում 26-ին Նարեիս էլ կտանեմ` թող ինքն էլ իր կյանքի առաջին գարունը դիմավորի  հենց այդպիսի գարնան շնչով........................... 

четверг, 24 февраля 2011 г.

Կադիրովը, բրազիլացի կոկորդիլոսը և ամերիկացի գիտնականները

Վերջապես տուն ժամանեցի և բալիկիս բանան ուտեցնելուց հետո որոշեցի "զբոսնել" լրատվական կայքերով ու .....................
պարզեցի, որ Չեչնիայի առաջնորդ Կադիրովը իր համար երկրորդ կին է ման գալիս, քանի որ արդեն ստացել է առաջին կնոջ թույլտվությունը այդ հարցի շուրջ, ուղղակի կինը պետք է շատ գեղեցիկ լինի ու կրի ծնկից ներքև շրջազգեստ: Հիմա հասկանում եմ, թե խեղճ մարդու համար ինչքան դժվար է այդպիսի թեկնածու գտնելը. էտ ո"ր մի գեղեցիկ կինը կհամաձայնվի փակել իր գեղեցիկ ոտքերը: Մնում է պարզել, թե դա հենց իր ցանկությունն է՞, թե առաջին կնոջ պայմանը (իմ կարծիքով երկրորդը)
Ես իմ կողմից խորհուրդ եմ տալիս, որ երկար փնտրտուքների արդյունքում ոչ մի դեպքում դեպի Բրազիլիա չգնա, որովհետև

вторник, 22 февраля 2011 г.

ՈՒՐԱԽ ՀԵՌԱԽՈՍԸ :))


Այսօր առավոտվանից զբաղված էի ինձ համար բջջային հեռախոս փնտրելով, իմ նախկին երկու բջջայիններս մի քանի օր առաջ միաժամանակ որոշեցին հեղափոխական ցույց անել և ապստամբություն կազմակերպեցին իմ դեմ, և ես մնացի առանց հեռախոս, ասում էի չէ էտքան հեռուստացույց չի կարելի նայել............: Շատ հետաքրքիր վիճակ էր մեկի վրա զանգահարում էին պատասխանելիս իմ ձայնը չէր լսվում, իսկ մյուսն էլ իր համար մեկ թվեր էր հավաքում, մեկ մտնում էր հեռախոսահամարներիս ցանկ ու սկսում էր հերթով փոխել կամ զանգահարել ինչ որ մարդկանց, զանգերին չէի կարողանում պատասխանել ու ինքս էլ չէի կարողանում զանգել, մի խոսքով որ մեկը ինչ ուզում էտ էր անում:)))): Համարյա պատրաստվում էի Եգիպտոսի նախկին նախագահի նման գահս զիջել, երբ ուժերս հավաքեցի կենտրոնացա ու որոշեցի հեռախոսներս փոխել մեկ այլ ավելի հնազանդ և հասկացող հեռախոսի հետ...............
Բազմաթիվ որոնումներից հետո գտա մեկին (մի հեռախոս), որն ինձ երդվեց հնազանդ լինել մինչև իր մահը կբաժանի մեզ և անցավ շահագործման: Իմ շատ սիրելի LG GX200 -ը իսկական հրաշք է ու կարծում եմ կդիմանա իմ տնօրենների հարձակումներին, իսկ ես առաջվա պես պայծառ ու կենսուրախ նստած եմ իմ թագավորության գահին ու ասեմ, որ դեռ երկար չեմ պատրաստվում գահընկեց լինել բաաաաաաաաաաաա!!!!!!!!!!!!!!!!!!!!!

понедельник, 21 февраля 2011 г.

ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ԱՆՁՐԵՎ


Առավոտյան  ստիպված եղա դուրս գալ աշխատանքի, քանի որ ղեկավարներից մեկին մի հատ հիմար փաստաթուղթ էր պետք չնայած իմ կարծիքով բոլոր փաստաթղթերն էլ հիմար են, քանի որ բանի պետք չեն ոչ գրողին, ոչ էլ հետո ստացողին` ուղղակի թուղթ ենք էլի փչացնում, դե համենայն դեպս ես էտ թուղթը պատրաստեցի ու տարա: Ճանապարհին մեքենայի մեջ լսեցի, որ մահացել է քանդակագործ Դավիթ Բեջանյանը շատ ափսոս .......... հետո էլ մի քանի ուրիշ վատ լուրեր հա մոռացա ասեմ, որ նման լուրերը հաղորդում էր Auto Radio-ն. ուղակի զարմանում եմ ինչ տրամաբանությամբ են կարծում, որ  էտ տեսակի  լուրեր
 ը հաճելի են վարորդին լսելը ......

воскресенье, 20 февраля 2011 г.

ԿԻՐԱԿԻ

Վերջապես կիրակի եկավ, նենց եմ հոգնել աշխատանքային շաբաթից, գոնե էս առավոտ հանգիստ կքնեմ ու ամուսնուս հեռախոսի զարթուցիչի գազազացնող ձայնը չեմ լսի: 
Առավոտյան հենց տենց էլ եղավ, ուղղակի թարսի նման ես ավելի շուտ զարթնեցի քան զարթուցիչը. շատ ափսոս........... լավ գոնե բալիկիս ժակետի դիմացի մասը շարունակեմ գործել տեսնեմ ինչ կստացվի. տենց ել արեցի, ու կարծես թե շատ գեղեցիկ ստացվեց ու արդեն հույս կա, որ վերջացնելու եմ: 
Կեսօրին որոշեցինք ընտանիքով դուրս գալ ման գալու համ էլ մի քիչ Նարես մաքուր օդ կշնչի.  ճանապարհին մտանք եկեղեցի (Հայ առաքելական եկեղեցի) շատ լավ էր ու շատ հավես:
Հիմա արդեն ուշ գիշեր է. մի ոտքով օրորում եմ հրեշտակիս օրորոցը ու գրում....... 
Շատ հանգիստ և ուրախ կիրակի էր, մենակ արևն էր մի քիչ պակասում: 
Վաղվանից նորից աշխատանքային շաբաթ  իր թոհուբոհով ու հետաքրքիր իրադարձություններով .....................................    

суббота, 19 февраля 2011 г.

ԲԱՐԻ ԼՈՒՅՍ ԵՐԿԻՐ

Առավոտյան մեկ գավաթ թեյը ձեռքիս որոշեցի մի քանի լրատվական կայքեր բացել և պարզեցի, որ այս օր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է ու արդեն երրորդ տարին է, որ այդ օրը նշում են նաև որպես գիրք նվիրելու օր: Բացի այդ Երևանը հռչակվել է այս տարվա համաշխարհային գրքի մայրաքաղաք: Այս օրվա կապակցությամբ մի քանի միջոցառումների ևս հանդիպեցի օրինակ`
  1.  Խնկո Ապոր գրադարանում մեկնարկել է գրքի երևանյան 6-րդ տոնավաճառը: Տոնավաճառին մասնակցում են Հայաստանի գրեթե բոլոր հրատարակչությունները: Շուրջ 30 հրատարակչություններ ներկայացրել են վերջին տարիներին իրենց տպագրած գրքերը:

пятница, 18 февраля 2011 г.

ՄԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՏՈՆԸ /ասենք ոչ Սուրբ Վալենտինին/

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է սբ. Սարգսի տոնը: Հայկական եկեղեցիներում մատուցվել է սուրբ պատարագ: Սբ.Սարգսի տոնը եկեղեցական ամենասիրված տոներից մեկն է: Սուրբը համարվում է սիրահարների, ինչպես նաեւ` զինվորների պաշտպանը: Արդեն մի քանի տարի է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի նախաձեռնությամբ սբ.Սարգսի օրը նշվում է որպես երիտասարդության տոն: Եկեղեցիներում այդ օրը կատարվում է երիտասարդների օրհնության հատուկ կարգ: Պատմության համաձայն` սբ. Սարգիսը չորրորդ դարի քրիստոնյա զորապետ է եղել, որն իր որդի Մարտիրոսի հետ զոհվել է Պարսից թագավորի ձեռքով` կրոնափոխ չլինելու համար:

http://mypriest.araratian-tem.am/arxiv/79_arm.pdf

ԲԱՐԵՎ

     Մի պայծառ օր որոշեցի ես էլ դառնալ "ԲԼՈԳԵՐ" ու գրել  են  ամենի մասին ինչ տեսնում եմ ինչի մասին մտածում եմ ու  ինչ ինձ համար հարազատ է..... կարծում եմ պիտի ստացվի:
     Իմ անունը Դիանա Է. Էտ անձնագրով, իսկ ընդհանրապես մի ուրախ աղջիկ կամ գժուկ արև, որն ունի սիրելի ամուսին ու հրաշք աղջիկ: Հենց ամուսնուս էլ խնդրեցի ինձ համար բացել էս բլոգը:  Հիմա էլ բան չունեմ գրելու` մնացածը ընթացքում կավելացնեմ, իսկ հիմա միայն կասեմ, որ սիրում եմ արևը, տաքը ու սիրում եմ էս կյանքը, չէ խաբեցի շատ եմ սիրում էս կյանքը, ավելի ճիշտ ԳԺՎՈՒՄ  ԵՄ ԷՍ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ :) .................................