понедельник, 21 марта 2011 г.

ՉՍՏԱՑՎԱԾ ԱՄԲԵՐԴ ԿԱՄ ՍՏԱՑՎԱԾ ԱՇՏԱՐԱԿԻ ՁՈՐ

Մի խոսքով մեկ ընտանեկան հանգիստյան օր.

Երեկ որոշեցինք ընտանիքով գնալ մի տեղ քաղաքից դուրս: Ամուսինս վերցրեց մի տուրիստական քարտեզ և ահագին երկար ման գալուց հետո` մատը դրեց Ամբերդի վրա: Շատ լավ է, քանի որ մենք երկուսս էլ այնտեղ չէինք եղել.......
Զանգեցիքն Եղբորս, որովհետև դեռ քաղաքից դուրսի համար ես փորձառում վարորդ չեմ, առաջարկեցինք միասին ուղևորվել : Վերցրեցինք մեր քարտեզը ու առաջ: Հա, մոռացա ասեմ, մեզանից ոչ մեկը չգիտեր, թե որ կողմ պիտի գնանք. դե բայց մեր հետ էր քարտեզը: Շարժվեցիքն դեպի Ապարան: Երկար գնալուց հետո պարզեցինք, որ, էտ ուղղությամբ գնալով, ճանապարհ
 չկա դեպի Ամբերդ: Որոշեցիքն վերադառնալ Աշտարակ ու այնտեղից գնալ դեպի Բյուրական, քանի որ Ամբերդ տանող միակ ճանապարհը, ընթացքում իմացանք, որ անցնում էր Բյուրականի մեջով: Գնացինք, գնացինք, գնացինք, գնացինք ու հանկարծ մի հիասքանչ միտք ծագեց գլուխներումս. եկեք մի պատահական անցորդի հարցնենք,  թե գոնե ճիշտ ենք գնում, ու անցորդը պատասխանեց "Ճիշտը ճիշտ էք գնում, ուղակի հիմա Ամբերդի ճանապարհը փակ է` էնտեղ ձյուն կա, ու ավտոները չեն կարողանում բարձրանալ": Շատ ծիծաղելի էր` մենք արդեն առավոտվանից 87 կիլոմետր քշել էինք, բայց նույնիսկ մոտ էլ չէինք Ամբերդին ....
Դե մենք էլ որոշեցինք, որ էս անգամ գնանք Աշխատարակի ձոր մյուս անգամ կգնանք Ամբերդ:))))))))))))))))) 
Ու չնայած չհասանք Ամբերդ, բայց շաաատ հետաքրքիր, ուրախ ու հավես օր անցկացրեցինք:
Մենք դեռ կվերադառնանք Ամբերդ` հաստատ, ուղակի երկու ամսից ....  

Комментариев нет:

Отправить комментарий