понедельник, 7 марта 2011 г.

ՆԱՄԱԿ ՆՐԱՆ, ՈՎ ԷԼ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐԴԱ ԱՅՆ

Շատ տխուր եմ էս օր: Իմ շատ սիրելի Արթուրը էլ մեր հետ չի, ինչ ահավոր ցավ եմ զգում: Առավոտյան մինչև աչքերս բացելը աստծուն աղաչում էի, որ էն ինչ պատահել էր երեկ երազ լիներ, բայց չէ էտ էր դառը ճշմարտությունը, որը մխրճվել էր իմ ու իմ սիրելիների կյանքի մեջ: Իմ սիրելի եղբայր երեկվանից մտածում եմ, թե գոնե գիտեիր քեզ ինչքան եմ սիրել ու ինչքան կարևոր ու թանկ էս եղել  ինձ համար, ինչքան եմ հպարտացել, որ քեզ ունեմ ու ինչքան եմ աշխատել ամեն ինչ անել, որ դու էլ հպարտանաս ինձանով: Շատ ափսոս, որ չկարողացա շատ ժամանակ քեզ հետ անցկացել հիմարի նման մտածում էի, որ դեռ շաաաաաաաաաաատ ժամանակ ունեմ ու դեռ կհասցնեմ էլի...... սխալվեցի նենց ոնց, որ Անիի ժամանակ էի սխալվել: Կյանքիս երկրորդ բայց ահավոր մեծ կորուստը. ինչ ցավոտ է:
Ապեր ջան մենք բոլորս ենք մեղավոր նրանում ինչ պատահել է քեզ հետ մենք էգոիստի պես մեր կյանքով էինք ապրում ու չէինք էլ հասկանում, որ հիմա մենք քեզ շատ ենք պետք,  իսկ դու փակված քո մեջ չէիր ուզում մեզ նեղություն տալ. ինչ հիմարն ենք եղել.... Հիմա էլ գնացիր, որ հանկարծ էլի մեզ նեղություն չտաս, որ կարողանանք շարոնակել ապրել մեր կյանքով, բայց չհասկացար որ հիմա արդեն էս մեղքի զգացողությամբ ենք ապրելու մինչև վերջ, որը էնքան ահավոր է .................
Ապեր ջան ես քեզ շաաաաաաաատ եմ սիրում, ահավոր շատ ու ահավոր մեծ ցավ եմ հիմա զգում, որոհետև չգիտեմ ինչ անեմ, ոնց փոխեմ ամեն ինչ ................
Ուզում եմ նորից լինես ու նորից ամեն ինչ սկսենք, որ ամեն ինչ այլ կերպ լինի. Ափսոս շատ ափսոոոոոոոոոս: Կուզենայի գոնե հասցնեի քեզ ասել էս ամենը ինչ գրում եմ որովհետև էլ ուրիշին չեմ կարող ասել :
Կներես մեզ բոլորիս մենք քեզ բոլորս հաստատ ահավոր շաաաաաաատ ենք սիրում

Комментариев нет:

Отправить комментарий