понедельник, 30 января 2012 г.

ԳՈՒՆԱՎՈՐ ԾԱՂԻԿՆԵՐ

Առավոտվանից մտածում էի ինչ կուզենային հիմա ու հասկացա որ մի բան որ շատ գունավոր է ու ահավոր ծիծաղելի բայց այ ինչ չգիտեմ: Հիմա մտածում եմ մտածում եմ ու .. ոչ մի միտք չի գալիս:
Բայց գիտեմ, որ էն ինչ ուզում եմ պիտի գարուն հիշեցնի թարմ ու կանաչ, ծով հիշեցնի կապույտ ու թաց, և արև տաք ուպայծառ:
Շատ եմ ուզում է ախր......

воскресенье, 29 января 2012 г.

ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ՏՂԵՐՔԻՆ

Երեկ երեկոյան նայում էի Հ1-ի բանակի օրվան նվիրված համերգը ու մեջս լիքը հպարտություն լցվեց: Հրաշալի միջոցառում էր ու հրաշալի ձևով ներկայացրեցին մեր բանակը ու նրա ստեղծման ու զարգացման պատմությունը: Երբ էտ ամենը չես լսում քեզ թվում է, որ ամեն ինչ շատ վատ է,
 ու մենակ վատ բաներ են կատարվում բանակում, բայց երբ հասկանում ու տեսնում էս թե ինչից ինչ դարձանք ու ինչ հաղթանակներ ունեցանք ու հիմա ինչքան հզոր ենք, հասկանում էս, որ ամեն ինչ ավելին քան լավ է ու դեռ ավելի ու ավելի ենք հզորանալու ու զարգանալու:

среда, 25 января 2012 г.

ԱՆՆՈՌՄԱԼ ՄՏՔԵՐ

Ահագին ժամանակ է, ինչ չէի մտել իմ բլոգ ու էս օր հասկացա, որ շատ եմ իրան կարոտել, հիմա կմտածես տեսնես ինչ կա կարոտելու չէ՞ ասեմ` բլոգիս գույները նենց են դուրս գալիս տրամս միանգամից բարձրանում է, հատկապես որ էնքան հոգնած եմ ու լիքը բան ունեմ անելու ու հավես էլ ընդհանրապես չունեմ:
Լավ մի քիչ կգրեմ դեսից դենից կարող է ամեն ինչ փոխվի....
Նայում եմ պատուհանից դուրս ու հասկանում եմ, որ հեսա էլի գարուն է գալու ու էտ նենց է ինձ ուրախացնում. շատ եմ սիրում արևոտ, տաք ու գունավոր եղանակ, ոնց որ նորից ծնվեմ ու ավելի ուժեղ ու լիքը:
Էս Նոր Տարվա տոնից բան չեմ հասկացել, որովհետև չհասցրեցի հանգստանալ, երբ նորից սկսվեց աշխատանք, հեռախոսազանգեր, հարկային դեմքեր ու աննպատակ գործնական առաջադրանքներ, ու տոննայով հաշվետվություններ: Մեկ ուզում էի փախնել, գնալ ինչ որ տեղ, ուր հեռախոսս չէր բռնի, բայց հասկացա որ ոչ մի տեղ էլ չկա գնալու պիտի մնամ ու ....:  ՈՒ մնացի, որ պատասխանեմ էտ աննպատակ հեռախոսազանգերին: Թե ասա էս բջջայինը ինչ մեղքս էր ստեղծեցին....
Հիմա կասես էս ինձանից չի, որ դժգոհում եմ, բայց ես չեմ դժքոհում ուղակի բողոքում եմ, ու էն էլ չգիտեմ ինչից: Թե ասա ինչ էս մարդկանց գլուխը ցավացնում, մեկ է դու ուժեղ էս ու էս էլ կհաղթահարես: Չնայաց հաղթահարելու բան էլ չկա նորմալ կյանք է գունավոր ու պայծառ եռուզեռով ու ընդհանրապես հերիք է դժգոհեմ, հո ես թոռոմած տատի չեմ  իիիիիիի......