среда, 25 января 2012 г.

ԱՆՆՈՌՄԱԼ ՄՏՔԵՐ

Ահագին ժամանակ է, ինչ չէի մտել իմ բլոգ ու էս օր հասկացա, որ շատ եմ իրան կարոտել, հիմա կմտածես տեսնես ինչ կա կարոտելու չէ՞ ասեմ` բլոգիս գույները նենց են դուրս գալիս տրամս միանգամից բարձրանում է, հատկապես որ էնքան հոգնած եմ ու լիքը բան ունեմ անելու ու հավես էլ ընդհանրապես չունեմ:
Լավ մի քիչ կգրեմ դեսից դենից կարող է ամեն ինչ փոխվի....
Նայում եմ պատուհանից դուրս ու հասկանում եմ, որ հեսա էլի գարուն է գալու ու էտ նենց է ինձ ուրախացնում. շատ եմ սիրում արևոտ, տաք ու գունավոր եղանակ, ոնց որ նորից ծնվեմ ու ավելի ուժեղ ու լիքը:
Էս Նոր Տարվա տոնից բան չեմ հասկացել, որովհետև չհասցրեցի հանգստանալ, երբ նորից սկսվեց աշխատանք, հեռախոսազանգեր, հարկային դեմքեր ու աննպատակ գործնական առաջադրանքներ, ու տոննայով հաշվետվություններ: Մեկ ուզում էի փախնել, գնալ ինչ որ տեղ, ուր հեռախոսս չէր բռնի, բայց հասկացա որ ոչ մի տեղ էլ չկա գնալու պիտի մնամ ու ....:  ՈՒ մնացի, որ պատասխանեմ էտ աննպատակ հեռախոսազանգերին: Թե ասա էս բջջայինը ինչ մեղքս էր ստեղծեցին....
Հիմա կասես էս ինձանից չի, որ դժգոհում եմ, բայց ես չեմ դժքոհում ուղակի բողոքում եմ, ու էն էլ չգիտեմ ինչից: Թե ասա ինչ էս մարդկանց գլուխը ցավացնում, մեկ է դու ուժեղ էս ու էս էլ կհաղթահարես: Չնայաց հաղթահարելու բան էլ չկա նորմալ կյանք է գունավոր ու պայծառ եռուզեռով ու ընդհանրապես հերիք է դժգոհեմ, հո ես թոռոմած տատի չեմ  իիիիիիի......

 

Комментариев нет:

Отправить комментарий