воскресенье, 29 января 2012 г.

ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ՏՂԵՐՔԻՆ

Երեկ երեկոյան նայում էի Հ1-ի բանակի օրվան նվիրված համերգը ու մեջս լիքը հպարտություն լցվեց: Հրաշալի միջոցառում էր ու հրաշալի ձևով ներկայացրեցին մեր բանակը ու նրա ստեղծման ու զարգացման պատմությունը: Երբ էտ ամենը չես լսում քեզ թվում է, որ ամեն ինչ շատ վատ է,
 ու մենակ վատ բաներ են կատարվում բանակում, բայց երբ հասկանում ու տեսնում էս թե ինչից ինչ դարձանք ու ինչ հաղթանակներ ունեցանք ու հիմա ինչքան հզոր ենք, հասկանում էս, որ ամեն ինչ ավելին քան լավ է ու դեռ ավելի ու ավելի ենք հզորանալու ու զարգանալու:
Ուղղակի մեր ազգից պահանջվում է հավատալ մեր ուժերին, այլ ոչ թե գլուխներս լցնել հիմար միջազգային կառույցների կողմից լցրաց տեղեկություններով, թե մեր բանակում ահավոր է, ու մենակ սպանություններ, ստորացումներ ու տենց լիքը ուռոդ բաներ են տեղի ունենում: Չէ մենք հրաշալի զինվորներ ու սպայական կազմ ունենք ու հրաշալի նախարար, որոնք կռվի ժամանակ պատրաստ են նույնիսկ պատառաքաղով թշնամու կոկորդը կրծել, եթե նա կփորձի սահմանը հատել, իսկ էտ անախորժությունները կան ու եղել են ցանկացած բանակում նույնիսկ ամենազարգացած երկրների մոտ:

Շնորհակալ եմ  ու խոնարհվում եմ նաև էն մայրերի առջև, որոնք տենց տղեք են մեծացրել.
Հիմա կարող ենք հանգիստ գլուխներս դնել բարձին ու քնել, բայց չմոռանալ, որ մենք էլ մեր հերթին ենք պարտավոր բարձր պահել մեր երկրի ու բանակի անունը:

Комментариев нет:

Отправить комментарий