среда, 29 июня 2011 г.

ՀԵՏՈ ԷԼ ԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԸ ՎԱՏ ՏՂԱ ԵՆ !!!!!!!!!!!!!!!

Ուղղակի շոկի մեջ եմ. հետո էլ ասում են հայերը վատ տղա են:
Անցյալ շաբաթ մեր դուռը ծեծում  են մոտեցա որ բացեմ ու ինչ` ոստիկանության թաղայինը ընկած դռնեդուռ զգուշացնում է, որ տարածքում գողություն է տեղի ունեցել, ու զգույշ լինենք դուռը ամեն մեկին չբացենք:
Ճիշտն ասած մի լավ զարմացա և ուրախացա:
Հաջորդ օրը գնացի պետ. Ռեգիստր ԱՁ բացելու ու ամբողջ ճանապարհին նեղվում էի, որ հիշում էի, թե ինչ ջանջալ քաշքշուկներ են ինձ սպասվում:  Մոտեցա սպասարկող պատուհանին անհրաժեշտ փաստաթղթերը տվեցի ու պարզվեց, որ ընդամնեը 15 րոպե հետո փաստաթուղթս պատրաստ կլինի էտ էլ հերիք չի մի հատ էլ հարկային կոդն էլ միասին է տրամադրվում:  Երկրորդ անգամ նույն շաբաթվա մեջ սենց նորություն WOW!!!!!!!!!!!!:
հինգշաբթի երեկոյան տան բանալին փչացել էր, ստիպված զանգեցինք արտակարգ իրավիճակների վարչություն, որ օգնություն խնդրենք, քանի որ տուն չէինք կարողանում մտնել: Մտածեցինք,  որ գոնե առավոտյան իրենք կկարողանան մի բան անել ու ի`նչ, էլի զարմանք, 15 րոպե հետո մի մեքենա փրկարարներ արդեն վերևի հարևանի տան բալկոնից մտել էին մեր տուն ու ներսից բացում էին մեր տան դուռը :
Բացելուց հետո ամուսնուս կողմից հնչեց հին հայկական ավանդական հարցը "Ի`նչ պիտի տամ ախպեր ջան"  ու ոչ ավանդական, բայց ճիշտ հայկական ու վաղուց արդեն մոռացված պատասխան "Բա ամոթ չի ախպեր ջան ոչինչ էլ պետք չի. էս մեր գործն է":


ԱՍՈՒՄ ԵՄ ՉԷ, ՈՐ ԵՍ ԻՄ ԵՐԿԻՐԸ ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ :

среда, 22 июня 2011 г.

ԱՄԱՌ

  Հիմա կասեք էլի կորել եմ: Վայ էնքան խառը ամիս էր մի կողմից հարկային հարձակումներ, մյուս կողմից գործնական քաշքշուկներ: Ոնց էի ուզում բոլորին ուղարկեի շաաաաաաաաատ հեռու ու հեռախոսս էլ անջատեի:  Նայում էի պատուհանից ու հասկանում էի, որ արդեն ամառ է ու իսկական հանգստանալու ժամանակ. մտացում էի ամառային հանգստի մասին ու մեկ էլ հեռախոսազանգ ու էլի մի հիմար հարց, կամ ստուգում, կամ էլ հեչ որ ոչինչ, ընդամենը մի գործատու ուղակի ուզում էր իմանալ արդյոք ամեն ինչ լավ է իր թղթերի հետ :Հենց էտ պահին ուզում էի գոռալ, որ չե թղթերը գնացել են ծով լողալու ու խեղդվել են.........:))))))))))))))): Էս մարդիկ չեն հասկանում որ ես ինձ արդեն դրել եմ ամառային ռեժիմի վրա ու գնացել եմ հանգստանալու ինչ է էտքան դժվար է հասկանալ ու ինձ հանգիստ թողնել այ քեզ բան:
Ախր հասկացեք ես
ԾՈՎ ԱՐԵՎ  ՈՒ ԼԻՔԸ ՊԱՂՊԱՂԱԿ ԵՄ ՈՒԶՈՒՄ

ու ամենակարևորը հոգնել եմ Ձեր անիմաստ թղթաբանությունից !!!!!!!!!!!