среда, 29 июня 2011 г.

ՀԵՏՈ ԷԼ ԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԸ ՎԱՏ ՏՂԱ ԵՆ !!!!!!!!!!!!!!!

Ուղղակի շոկի մեջ եմ. հետո էլ ասում են հայերը վատ տղա են:
Անցյալ շաբաթ մեր դուռը ծեծում  են մոտեցա որ բացեմ ու ինչ` ոստիկանության թաղայինը ընկած դռնեդուռ զգուշացնում է, որ տարածքում գողություն է տեղի ունեցել, ու զգույշ լինենք դուռը ամեն մեկին չբացենք:
Ճիշտն ասած մի լավ զարմացա և ուրախացա:
Հաջորդ օրը գնացի պետ. Ռեգիստր ԱՁ բացելու ու ամբողջ ճանապարհին նեղվում էի, որ հիշում էի, թե ինչ ջանջալ քաշքշուկներ են ինձ սպասվում:  Մոտեցա սպասարկող պատուհանին անհրաժեշտ փաստաթղթերը տվեցի ու պարզվեց, որ ընդամնեը 15 րոպե հետո փաստաթուղթս պատրաստ կլինի էտ էլ հերիք չի մի հատ էլ հարկային կոդն էլ միասին է տրամադրվում:  Երկրորդ անգամ նույն շաբաթվա մեջ սենց նորություն WOW!!!!!!!!!!!!:
հինգշաբթի երեկոյան տան բանալին փչացել էր, ստիպված զանգեցինք արտակարգ իրավիճակների վարչություն, որ օգնություն խնդրենք, քանի որ տուն չէինք կարողանում մտնել: Մտածեցինք,  որ գոնե առավոտյան իրենք կկարողանան մի բան անել ու ի`նչ, էլի զարմանք, 15 րոպե հետո մի մեքենա փրկարարներ արդեն վերևի հարևանի տան բալկոնից մտել էին մեր տուն ու ներսից բացում էին մեր տան դուռը :
Բացելուց հետո ամուսնուս կողմից հնչեց հին հայկական ավանդական հարցը "Ի`նչ պիտի տամ ախպեր ջան"  ու ոչ ավանդական, բայց ճիշտ հայկական ու վաղուց արդեն մոռացված պատասխան "Բա ամոթ չի ախպեր ջան ոչինչ էլ պետք չի. էս մեր գործն է":


ԱՍՈՒՄ ԵՄ ՉԷ, ՈՐ ԵՍ ԻՄ ԵՐԿԻՐԸ ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ :

1 комментарий: