среда, 12 октября 2011 г.

ԴԺՈԽՔԻ ԴԱՐՊԱՍՆԵՐ

Էս օր շաաաաաաաաաաաատ ջղայն եմ ու հիասթափված, ու ստիպված եմ, խախտելով բլոգիս ուղվածությունը, գրել վատ բան: Մամայիս հետ որոշեցինք գնալ շուկա ու Նարուշիս համար մալինա ու հոն առնելու, ու քանի որ արդեն մի քանի օր էր մեր հարևան բանջարեղենի խանութներում չէին ստանում, գնացինք մալաթիայի բանջարեղենի ու մրգի շուկա: Ես իմ կյանքում դեռ էտքան զզվելի տեղ չէի եղել... /Նախկինում միշտ պապայիս հետ գնում էինք առևտուր անելու ու ինձ շաաաաաաաաաաաաաաաատ էր դուր գալիս/:
Գորշ դարպասների էն կողմում ոնց որ այլ աշխարհ լիներ` իսկական դժոխք ուհհհհհհհհհհհհ:
Նախ արևի լույս բացարձակապես չի ներթափանցում, մարդիկ կոպիտ են, անշնորհք ու շների պես գազազած: Դեռ մի բան չհարցրած թռնում են երեսիդ ու մունաթով պատասխանում` կարծես դեռ մի բան էլ ես եմ իրենց պարտք: Կարծես հենց հատուկ ջոկված զզվանքներ լինեն էննտեղ կանգնած ու հատկապես գյուղից եկածները /թող ների ինձ իմ սիրելի ամուսինը բայց էս անգամ հաստատ տենց էր/: Նրանք բռի են ու չոբան, վրատ գոռում են մունաթ գալիս: Շատ զզվելի է:
Առաջին մի քանի րոպեներից հետո հասկացա, որ եթե ինչքան հնարավոր է շուտ չլքեմ այդ վայրը կարող է մի լավ կռիվ սարքեմ ու էտ ամբողջ ապրանքները շպրտեմ վաճառողների երեսին: Իսկ մեր խեղճ քաղաքացիները, որոնք իրենց ապրանքն էին փորձում վաճառել հանգստացնում էին ինձ ու փորձում մխիթարել, թե իրենց էլ է պետք հասկանալ:
 Ես հասկանում եմ, որ իրենք էնքան կոմպլեքսավորված են, որ անընդհատ փորձում են քեզ ապացուցել, որ քեզ հավասար էն.. հա բայց ոչ մեկը հակառակը չի պնդում այ քեզ բաաաաաաաաաաան:
Թող էլի ների ինձ իմ Սերը բայց երբեք ոչ մի վրացի, որ մանդարին է ծախում էլի էտ նույն շուկայում իրեն թույլ չի տա տենց պահի, այլ հակառակը շատ բարեհամբյուր է, ոնց որ իրականում պեք է լինի:
Առևտուրը անելուց հետո ինձ շպրտեցի դժոխքի դարպասներից դուրս` ինքս ինձ խոստանալով որ էլ երբեք չեմ մտնի էդտեղ, ու չեմ շփվի խոնավությունը ու բորբոսը սրտներում լցված  մարդկանց հետ: Շաաաաաաաատ ահավոր էր սարսափելի.....

Комментариев нет:

Отправить комментарий