пятница, 25 февраля 2011 г.

ԳԱՐՆԱՆ ՇՆՉՈՎ

Վերջապես ավարտվում է ձմեռը, ու կարծես դրսից էլ գարնան հոտ է գալիս մարդիկ էլ արդեն իրենց գործերով գարնանն են պատրաստվում  ու գարունն են դիմավորում. ինչ հրաշալի է: 
Ես էլ որոշել եմ ճանապարհել ձմեռը իմ ձևով` մասնակցելով  փետրվարի 26-ին` ժամը 14:00-ին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի ունեցող հայտնի նկարիչներ Վլադիմիր Սիմոնյանի, Արշավիր Կիրակոսյանի (Արշոյի), Մաքսիմ Գիքինյանի, Էդիկ Արևշատյանի գեղանկարների ցուցահանդեսին: Ցուցահանդեսում ներկայացված են նկարիչների վերջին շրջանում արված աշխատանքները: Հենց նկարիչներն իրենք էլ իրենց ցուցահանդեսը անվանել են  "Գարնան շնչով", ինչը ինձ ամենաշատը դուր եկավ և ոգևորեց: Կարծում եմ շատ հրաշալի կլինի, դուք էլ համեցեք:)))) :  
Պարզել եմ նաև, որ ցուցահանդեսում ներակայացված են լինելու հիմնականում բնությանը վերաբերող նկարներ, սակայն նկարներում պատկերված են մեր երկրի այնպիսի վայրեր, ուր ես գոնե հաստատ չեմ եղել, կամ էլ չեմ նկատել էն գեղեցկությունը, որը պատկերված է այդ նկարների մեջ :
Շատ եմ սպասում 26-ին Նարեիս էլ կտանեմ` թող ինքն էլ իր կյանքի առաջին գարունը դիմավորի  հենց այդպիսի գարնան շնչով........................... 

Комментариев нет:

Отправить комментарий