четверг, 24 февраля 2011 г.

Կադիրովը, բրազիլացի կոկորդիլոսը և ամերիկացի գիտնականները

Վերջապես տուն ժամանեցի և բալիկիս բանան ուտեցնելուց հետո որոշեցի "զբոսնել" լրատվական կայքերով ու .....................
պարզեցի, որ Չեչնիայի առաջնորդ Կադիրովը իր համար երկրորդ կին է ման գալիս, քանի որ արդեն ստացել է առաջին կնոջ թույլտվությունը այդ հարցի շուրջ, ուղղակի կինը պետք է շատ գեղեցիկ լինի ու կրի ծնկից ներքև շրջազգեստ: Հիմա հասկանում եմ, թե խեղճ մարդու համար ինչքան դժվար է այդպիսի թեկնածու գտնելը. էտ ո"ր մի գեղեցիկ կինը կհամաձայնվի փակել իր գեղեցիկ ոտքերը: Մնում է պարզել, թե դա հենց իր ցանկությունն է՞, թե առաջին կնոջ պայմանը (իմ կարծիքով երկրորդը)
Ես իմ կողմից խորհուրդ եմ տալիս, որ երկար փնտրտուքների արդյունքում ոչ մի դեպքում դեպի Բրազիլիա չգնա, որովհետև
 առաջին հերթին իր պայմաններին տաքարյուն բրազիլացի գեղեցկուհիները չեն համաձայնվի, իսկ երկրորդը բրազիլացի կին ընտրելիս առաջնորդը ստիպված պիտի լինի կնոջ ձեռքը խնդրել ինչպես տան անդամներից, այնպես էլ 1,5 մետրանոց կոկորդիլոսներից, որոնք կարող են պատահաբար հայտնված լինել հյուրասենյակի բազմոցի ետնամասում: Իսկ ինչ, եթե կոկորդիլոսը չհամաձայնվի, ու փրկարարներն էլ մոտակայքում չլինեն?: Հետո էլ ինչ է Կադիրովը չի լսել Մեծն Ամերիկայի գիտանականների կանխատեսումները այն մասին, որ երկրագնդի բնակչությունը 2050թ. կարող է հասնել 10 միլիարդի, ինչը կհանգեցնի բարդագույն հետևանքների: Աշխարհն անճանաչելի կդառնա, իսկ մարդիկ ստիպված կլինեն սննդի համար պայքարել։ Նրանց կանխատեսումներով՝ շուտով Երկիր մոլորակի բնակիչներին չի բավականացնի սնունդը, ջուրը և նույնիսկ օդը։ Իսկ այդ ամենը կանխելու համար այդ նույն գիտնակաները առաջարկում են ոչ թե ավելացնել այդ ռեսուրսները, այլ անմիջապես սկսել ընտանիքի պլանավորմանն ուղղված նախագծերի ֆինանսավորումը ,իսկ դու Ռամզան ջան երկրորդ կին ես ուզում ու երևի ձեր կրոնական սովորության համաձայն մի 48 երեխա չէ էտ կնոջից,  բա չե էտ էլ ու պըըըրծ:

Իսկ հիմա ավելի լուրջ կարծում եմ, որ էտ այսպես կոչված գիտնականները, որոնք երբեք ոչինչ հենց այդպես չեն պարզում, լավ մեծ քաղաքական պատվեր են կատարում իհարկե ԱՄՆ-ի քաղաքական պատվերը հիմա էլ էտ տեսքով են ազդում դեմոգրաֆիական աճի վրա` վախեցնելով ու հորդորելով մարդկանց քիչ երեխաներ ունենալ........... ուղղակի սարսափելի է, ատում եմ էտ երկիրը ինչքան ուժ ունեմ ու ասեմ իմանաք թքած ունեմ բոլոր ամերկացի գիտնականների վրա մեկ է ես 4 երեխա եմ ունենալու ու ապրելու եմ մեծ ու երջանիկ ընտանիքում իմ էրեխեքով, թոռներով ու ծոռներով, ոնց որ սազում է մեր ազգի ներկայացուցիչներին (մեր պապերին ու տատերին), որովհետև կարծում եմ, որ էտ ա իսկական երջանկությունը ու ուժը ...............

1 комментарий:

  1. shat lavn er:) es el em atum amerikan!

    http://hayastan2012.do.am/blog/hayastany_39_amerikakan_shoown/2011-11-20-9

    ОтветитьУдалить