понедельник, 21 февраля 2011 г.

ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ԱՆՁՐԵՎ


Առավոտյան  ստիպված եղա դուրս գալ աշխատանքի, քանի որ ղեկավարներից մեկին մի հատ հիմար փաստաթուղթ էր պետք չնայած իմ կարծիքով բոլոր փաստաթղթերն էլ հիմար են, քանի որ բանի պետք չեն ոչ գրողին, ոչ էլ հետո ստացողին` ուղղակի թուղթ ենք էլի փչացնում, դե համենայն դեպս ես էտ թուղթը պատրաստեցի ու տարա: Ճանապարհին մեքենայի մեջ լսեցի, որ մահացել է քանդակագործ Դավիթ Բեջանյանը շատ ափսոս .......... հետո էլ մի քանի ուրիշ վատ լուրեր հա մոռացա ասեմ, որ նման լուրերը հաղորդում էր Auto Radio-ն. ուղակի զարմանում եմ ինչ տրամաբանությամբ են կարծում, որ  էտ տեսակի  լուրեր
 ը հաճելի են վարորդին լսելը ......
Էս օր ինձ ամենից շատ դուր չեկավ եղանակը. ատում եմ մռայլ եղանակ. շունչս սկսում է կտրվել, հատկապես, երբ ղեկին եմ ու ճանապարհներն էլ ողողված են լինում անձրևաջրով և լի մեքենաներով: Երբեք չեմ հասկացել էն մարդկանց, ովքեր կարծում են, թե անձրևը ռոմանտիկ է իմ համար ամենահրաշալի ու սիրով լի վիճակը էտ արևոտ օրն է, որ ամբողջ ուժով ջերմացնում է սիրտս:
Օրվա վերջում էլ հասցրեցի հրեշտակիս լողացնել ու տեսնելով նրա անմեղ, երջանիկ ու ժպտերեսիկ դեմքը, հասկացա, որ ոչ անձրևը, ոչ  հիմար փաստաթղթերը և ոչ էլ ռադիոյով հաղորդած տխուր լուրերը չեն կարող համեմատվել էն երջանկության ու ջերմության հետ, որ սպասում էր ինձ իմ տանը:



P.S.  հաաաաաաաաաա մոռացա նշել, որ այսօր մայրենի լեզվի օրն է
Հայոց լեզվի մասին Վահան Տերյանը իր բանաստեղծությունների մեկում նշում է 
"Եվ հնչում է որպես աղոթք
Արքայական քո լեզուն"

կամ մեկ այլ բանաստեղծությունում
Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ...

և վերջապես մեզ քաջ ծանոթ
Սիում եմ քեզ հայոց լեզու մայրիկիս պես անուշ ես դու.....................
Սլվա Կապուտիկյան

Комментариев нет:

Отправить комментарий